2022-03-04 09:33
Լրատվական գործակալություններ
Մեդինսկի. Ռուսաստանին և Ուկրաինային հաջողվել է որոշ հարցերի շուրջ ըմբռնում գտնել բանակցություններում
Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան պայմանավորվել են մարդասիրական միջանցքների շուրջ՝ բնակչության ելքի և հնարավոր ժամանակավոր հրադադարի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով Ուկրաինայի հետ բանակցություններում գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնությանը և Ուկրաինային հաջողվեց որոշ հարցերի շուրջ ըմբռնում գտնել բանակցություններում։ ՌԴ-ն և Ուկրաինան մանրամասն քննարկեցին հումանիտար, ռազմական հարցեր և ապագա քաղաքական կարգավորման հարցը»,- ասել է Մեդինսկին, տեղեկացնում է News.am-ը։