S7 ավիաընկերությունը դադարեցնում է միջազգային բոլոր չվերթերը
Ռուսական S7 ավիաընկերությունը մարտի 5-ից դադարեցնում է միջազգային բոլոր չվերթերը։
«Ցավոք, S7 Airlines-ը մարտի 5-ից ստիպված է չեղարկել միջազգային ուղղություններով բոլոր թռիչքները։ Չեղարկված չվերթերի ուղևորները ծանուցում են ստանում ավիաընկերությունից, մեր մասնագետները նրանց հետ աշխատում են S7 Airlines-ի ներկայացուցչություններում: Նրանք օգնում են զբոսաշրջիկներին տուն վերադառնալ գործընկեր ավիաընկերությունների չվերթերով», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Չեղյալ հայտարարված չվերթերի ուղևորները կկարողանան տոմսի արժեքի ամբողջական վերադարձ ձևակերպել թռիչքի չեղարկման մասին SMS ստանալուց հետո, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ սահմանափակումների պատճառով մասնակի կրճատում է թռիչքները։
Նշենք, որ ավելի քան երեք տասնյակ երկրներ իրենց օդային տարածքը փակել են Ռուսաստանի համար։