ԵՄ-ն դադարեցնում է ՌԴ–ի և Բելառուսի հետ սահմանային համագործակցության ծրագրերը

ԵՄ-ն որոշել է դադարեցնել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանային համագործակցության ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական հանձնաժողովը։

ԵՄ-ն չի ծրագրում նոր համաձայնագրեր կնքել ռուսական հետազոտական կենտրոնների հետ:

«Եվրահանձնաժողովը դադարեցնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ համագործակցությունը սահմանային համագործակցության ծրագրերի գործիքի շրջանակում», - ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշվում է, որ դադարեցվում է նաև Բալթիկ ծովի տարածաշրջանի «Ինտերեգ» ծրագրի շուրջ համագործակցությունը։