2022-03-04 20:04
Լրատվական գործակալություններ
Պոդոլյակ. Բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ վաղը կամ մյուս օրը
Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստվում են բանակցությունների երրորդ փուլն անցկացնել։ Այն կարող է տեղի ունենալ մարտի 5-ին կամ 6-ին։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության անդամներ Միխայիլ Պոդոլյակի և Դավիդ Արախամիայի ճեպազրույցը։
«Երրորդ փուլը կարող է տեղի ունենալ վաղը կամ մյուս օրը»,- ասել է Պոդոլյակը։
Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականն ընդգծել է, որ բանակցությունների հիմնական նպատակը հրադադարն է։
«Մեր ժողովրդին չսպանելու համար մենք պատրաստ ենք ցանկացած պահի գնալ և շարունակել աշխատել»,- ընդգծել է Պոդոլյակը, տեղեկացնում է News.am-ը։