2022-03-04 20:06
Լրատվական գործակալություններ
Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ
ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ավելացրել են Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, որպեսզի օգնեն նրան իրականացնելու երկրի ինքնապաշտպանության իր իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն անում է ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից, քանի որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմելու ցանկություն չունի։
«ՆԱՏՕ-ն չի ձգտում պատերազմել Ռուսաստանի հետ»,- մասնավորապես, ասել է նա՝ հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բաց է պահելու Ռուսաստանի հետ ռազմական հաղորդակցության ուղիները՝ միջադեպերից խուսափելու նպատակով, տեղեկացնում է Aysor.am-ը։