2022-03-05 12:47
Լրատվական գործակալություններ
Հայ մարմնամարզիկները փայլել են Դոհայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ մարմնամարզիկները փայլել են Դոհայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:
Օղակների վրա վարժությունում հաղթողի կոչումը նվաճել է Վահագն Դավթյանը 14.700 միավորով: Արծաթե մեդալակիր 14.500 միավորով դարձել է Արթուր Ավետիսյանը: Եռյակը եզրափակել է Ադրբեջանը ներկայացնող Նիկիտա Սիմոնովը (14.333):
Հարություն Մերդինյանն էլ նժույգթափերի վրա բրոնզե մեդալակիր է դարձել 14.600 միավորով, տեղեկացնում է Mediamax.am-ը: