2022-03-05 15:36
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանում հայ երկու ռազմագերի դատապարտվել է 19 և 18 տարվա ազատազրկման
Ադրբեջանում ավարտվել է հայ երկու ռազմագերիների դատավարությունը։
Բաքվի դատարանը ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանին և Վլադիմիր Ռաֆայելյանին մեղադրել է «ահաբեկչության» համար և դատապարտել Սարգսյանին 19 և Ռաֆայելյանին՝ 18 տարվա ազատազրկման։
Նրանք 9 տարի պետք է անցկացնեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում, տեղեկացնում է Aysor.am-ը։