ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել Ուկրաինայում «դադար տալ»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայում՝ քաղաքներից քաղաքացիական անձանց անվտանգ դուրս գալու, ինչպես նաև մարդասիրական մատակարարումներ կազմակերպելու համար: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Բացարձակապես անհրաժեշտ է դադարի հասնել Ուկրաինայում ռազմական գործողություններում, որ քաղաքացիական բնակչությանը կարողանա անվտանգ լքել Մարիուպոլը, Խարկովն ու Սումին, ինչպես նաև այլ վայրերը, որտեղ հակամարտություն է ընթանում, ու կենսականորեն կարևոր մարդասիրական մատակարարումներ ապահովել նրանց համար, ովքեր կմնան», - գրել է Գուտերեշը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: