ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հիասթափված է Ուկրաինային զենք մատակարարելու Գերմանիայի որոշումից

Մոսկվան հիասթափված է Ուկրաինային զենք մատակարարելու Գերմանիայի որոշումից։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական երրորդ դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը։

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զենքի հերթական խմբաքանակները պատրաստ են Ուկրաինա մատակարարելուն:

«Խորապես հիասթափված ենք, որ Գերմանիայի կառավարությունը, խախտելով սեփական ազգային օրենսդրությունը և ԵՄ մակարդակով իրավաբանական սահմանափակումները, հեռացել է այդ հարցում իր կողմից նախկինում անցկացվող հավասարակշռված դիրքորոշումից, որը պայմանավորված էր նաև նախկին ԽՍՀՄ ժողովուրդների նկատմամբ Գերմանիայի պատմական պատասխանատվության նկատառումներով»,-ասել է ռուս դիվանագետը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ում լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ Ուկրաինա մատակարարվող զենքն այսօրվա իրավիճակում կարող է հեշտությամբ հայտնվել ահաբեկիչների և ավազակների ձեռքերում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։