Գերմանիայի ԱԳՆ․ ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի երկինքը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի երկինքը, քանի որ դա կնշանակի ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, գրում է Украинская правда գործակալությունը.
«Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռմբակոծելու են ռուսական ինքնաթիռները, ինչը կնշանակի ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր սեփական բնակչությանը»:
Նա նշել է, որ դաշինքը պատասխանատու է միլիոնավոր եվրոպացիների կյանքի համար և չի կարող թույլ տալ, որ Ուկրաինայում պատերազմը տարածվի այլ երկրներում և վերածվի երրորդ համաշխարհային պատերազմի:
Գերմանիայի արտգործնախարարն հայտարարել է, որ «վերջին օրերի իրադարձությունները ցույց են տվել, որ Պուտինի համար «կարմիր գծեր» չկան, ուստի ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի իր արևելյան սահմանները, որպեսզի կարողանա պաշտպանել իր դաշնակիցներին»։ Նա նաև հավելել է, որ Գերմանիան աջակցում է Լեհաստանի կողմից Ուկրաինա խորհրդային ինքնաթիռների տեղափոխմանը համաձայնել, տեղեկացնում է Փաստինֆո-ն: