2022-03-07 17:51
Լրատվական գործակալություններ
Լեռնային Ղարաբաղը և Սիրիան օգնություն են ուղարկել Ուկրաինա
Սիրիայից և Լեռնային Ղարաբաղից մարդասիրական օգնություն են հասցրել Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակչության համար։
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևի խոսքով՝ Սիրիայից մատակարարվել է 50 տոննա պարենային մթերք, Լեռնային Ղարաբաղից՝ 14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք, տեղեկացնում է Aysor.am-ը։