Bloomberg. ԵՄ մի քանի արևմտյան երկրներ դեմ են Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալուն
Եվրամիության մի քանի արևմտյան երկրներ դեմ են այս շաբաթ Ուկրաինային, այսպես կոչված, թեկնածուի կարգավիճակ տալուն, ինչը ԵՄ-ին անդամակցելու երկար ճանապարհին առաջին քայլն է: ԵՄ որոշ երկրներ դիմադրում են Ուկրաինայի անդամակցության հայտին ընթացք տալուն, հայտնում է Bloomberg-ը։
Գերմանիան, Նիդեռլանդները և մյուսները ցանկանում են, որ նախքան քաղաքական որոշում կայացնելը Եվրահանձնաժողովն իր կարծիքը հայտնի անդամակցության գործընթացին Ուկրաինայի պատրաստ լինելու մասին, հայտարարել են դիվանագետները՝ նկարագրելով մասնավոր քննարկումները այս շաբաթ Ֆրանսիայում կայանալիք գագաթաժողովից առաջ:
Նրանք ուզում են կենտրոնանալ Ուկրաինային գործնական աջակցություն ցուցաբերելու և պատերազմի դադարեցման վրա, այլ ոչ թե սկսել գործընթաց, որը առնվազն տասը տարի կարող է տևել, ասել է դիվանագետներից մեկը, տեղեկացնում է News.am-ը: