ԱՅՍ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՄՏՑՐԵՔ ՆԻԿՈԼԻ ԱՌՆՎԱԶՆ ԱՉՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մելիք Ադամյան-2 տելեգրամյան ալիքը տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Այս տեսանյութը մտցրեք Նիկոլի առնվազն աչքը։
Նիկոլ Փաշինյանը և իր ծաղրածուները ամեն կերպ խուսափում են բարձրաձայնել Արցախի, մասնավորապես՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին։ Նրանք ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ և միջազգային հարթակներում այդ խնդիրը առաջ չեն մղում, այլև երկրի ներսում են լեզուները տեղավորել մի տաքուկ անկյունում, որ չխոսեն։ Այդպես եղավ նաև այսօր, ԱԺ ճեպազրույցների ընթացքում։
Եվ ահա ինչ եմ պեղել ձեզ համար։
Անցյալ տարի ապրիլի 14-ին Նիկոլի ելիւյթից մի հատված է, որտեղ նա ժողովրդին ֆռցնելու, խաբելու համար խոստանում էր, որ Արցախի դեօկուպացիայի հարցը լինելու է իր աշխատանքի կենտրոնում։
Ի դեպ, այս ստախոսի ելույթում կգտնեք նաև «անջատում հանուն փրկության» սկզբունքով Արցախյան բանակցությունները վարելու հերթական կեղծ խոստումը»։