Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԵՐԻ ԹՈՒԼԱՑՈՒՄԸ ՀՂԻ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՃՈՎ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հղի է թուրք-ադրբեջանական սպառնալիքի աճով։

Բաքվի այսօրվա սադրանքն ակնհայտորեն կապ ունի նաև Արևմուտք-Ռուսաստան խորացող հակամարտության հետ։

Շարունակվող հակամարտությունից թուրք-ադրբեջանական թշնամին հարմար առիթի դեպքում փորձելու է օգտվել։

Հայաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի պահպանումն ու ամրապնդումը։

Մեր փոքր տարածաշրջանում կա երկու հզոր բանակ՝ ռուսական ու թուրքական։

Նրանցից առաջինը մեր դաշնակիցն է,որը պաշտպանում է հայ-թուրքական սահմանն ու Արցախի մնացած մասը,իսկ երկրորդը՝ մեր գլխավոր սպառնալիքը։

Հավաքական Արևմուտքի հետ սին հույսեր կապողներին հիշեցնեմ,որ նրանց նավերը չեն բարձրանում Հայկական լեռները։

Իսկ վերջին զարգացումները ցույց տվեցին,որ գոնե այս պահին արևմտյան նավերը նույնիսկ անզոր են մտնելու ուկրաինական նավահանգիստներ։

Հետևաբար ,Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացման կողմնակիցներն ակամայից կողմ են թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացմանը։

Yerevan Today