2022-03-08 11:49
Լրատվական գործակալություններ
140 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 421 541
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 140-ով և դարձել 421 541: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 277 մարդ (-376), կատարվել է 2 921 750 (+2 803) թեստավորում, առողջացել են վարակվածներից 407 082 (+512)-ը: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 8 552։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 1 630, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։