2022-03-08 15:01
Լրատվական գործակալություններ
YouTube-ը փակել է «Соловьёв Live»-ի հիմնական և պահեստային ալիքները
YouTube վիդեոհոսթինգը փակել է «Соловьёв Live»-ի հիմնական և պահեստային ալիքները, Telegram-ում տեղեկացրել է նախագծի հեղինակ Վլադիմիր Սոլովյովը։
«Արդեն հինգ ժամ հետո մենք եթեր դուրս կգանք։ Հղումը YouTube հեռարձակմանը մենք կտեղադրենք անմիջապես եթերից առաջ»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ YouTube տեսահոսթինգը փակել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) լրատվության նախարարության և ժողովրդական միլիցիայի վարչության ալիքները, տեղեկացնում է News.am-ը։