Սի Ծինփինը Մակրոնի և Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Նա ասել է, որ իրավիճակը մտահոգիչ է, նա նաև ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ, հաղորդում է Xinhua-ն։
Ծինփինն իր արևմտյան գործընկերներին հայտնել է բոլոր պետությունների ինքնիշխանությունը հարգելու և նրանց անվտանգության հետ կապված մտահոգությունները հաշվի առնելու անհրաժեշտության մասին։ Բացի այդ, Չինաստանի ղեկավարն իր գործընկերների հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է, որ առաջնահերթություն է մնում Ուկրաինայում հակամարտության սրման կանխումը։
Սի Ծինփինը Մակրոնին և Շոլցին կոչ է արել համատեղ աջակցել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցություններին, ինչպես նաև ցուցաբերել առավելագույն զսպվածություն և կանխել հումանիտար ճգնաժամը, տեղեկացնում է News.am-ը։