2022-03-09 09:58
Լրատվական գործակալություններ
Պուտինը հանձնարարել է սահմանափակել որոշ ապրանքների և հումքի արտահանումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկրի ղեկավարը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 31-ն արտահանման արգելք սահմանել այն արտադրանքի և հումքի համար, որը ներառված կլինի կառավարության ցանկում։
Հրամանագրի համաձայն՝ արգելքը չի վերաբերի այն արտադրանքին և հումքին, որոնք Ռուսաստանի քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք արտահանում կամ ներմուծում են անձնական օգտագործման համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։