2022-03-09 11:26
Լրատվական գործակալություններ
ԱրցախիՊԲ․ Խրամորթի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը
Մարտի 8-ին ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։