2022-03-09 13:17
Լրատվական գործակալություններ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք է գրանցվել
Մարտի 9-ի դրությամբ կատարվել 78 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9947 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3042 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար, տեղեկացնում է Aysor.am-ը: