Զելենսկին հայտնել է, որ պատվիրակությունը պատրաստվում է բանակցությունների հաջորդ փուլին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը պատրաստվելու է բանակցությունների հաջորդ փուլերին:

«Մեր պատվիրակությունը բանակցություններից վերադարձել է գիշերը, կլսեմ նրանց զեկույցը։ Պատրաստվելու ենք բանակցությունների հաջորդ փուլերին։ Հանուն Ուկրաինայի, հանուն խաղաղության», - ասել է նա տեսաուղերձում։

Նշենք, որ Բելառուսի տարածքում ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ է անցկացվել, որոնց ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադրության կարգավորման քաղաքական, հումանիտար և ռազմական ասպեկտները: Կողմերը հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն, տեղեկացնում է News.am։