Թուրքիան Ղարաբաղից ավելի քան 2000 սիրիացի գրոհային է ուղարկել Ուկրաինա
Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնք Լեռնային Ղարաբաղում էին մնացել Հայաստանի հետ հակամարտությանը մասնակցելուց հետո։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել սիրիական ընդդիմության աղբյուրը:
«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2 հազար գրոհային էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ ՝ մասնակցելու Հայաստանի դեմ 2020 թվականին ռազմական գործողություններին, և այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել էր այնտեղ։ Թուրքիան գրոհայիններին Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա՝ ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար»,– ասել է աղբյուրը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նրա խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա մեկնած գրոհայիններն ընդգրկվել են ուկրաինական իշխանությունների ստեղծված օտարերկրյա լեգեոնի կազմում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ 2020 թվականին թուրքական հետախուզությունը Արցախ էր ուղարկել շուրջ 2,5 հազար գրոհային, որոնցից 300-ը մահացել են, մի մասը վերադարձել է Սիրիա: Լեռնային Ղարաբաղում մոտ 1000 գրոհային էր մնացել։