2022-03-09 17:12
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը կրակ է բացել արևմտյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այսօր՝ մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։
«Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։