2022-03-09 19:56
Լրատվական գործակալություններ
Խորհրդարանը հավանություն է տվել երկրին նոր վարկի տրամադրմանը
Ազգային ժողովի մարտի 9-ի արտահերթ նիստում պատգամավորները վավերացրել են «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022թ. հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին»» նամակ-համաձայնագիրը։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 30, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ արտահերթ նիստը կառավարության նախաձեռնությամբ է գումարվել։