2022-03-10 09:34
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ. Ուկրաինացի ազգայնականները թունավոր նյութերի կիրառմամբ սադրանք են նախապատրաստում
Ուկրաինացի ազգայնականները թունավոր նյութերի կիրառմամբ սադրանք են նախապատրաստում, որպեսզի այնուհետև Ռուսաստանին մեղադրեն քիմիական զենք կիրառելու մեջ, հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մարտի 9-ի գիշերը ուկրաինացի ազգայնականները Խարկովից հյուսիս-արևմուտք Զոլոչև բնակավայր են բերել մոտ 80 տոննա ամոնիակ։ Ըստ Զոլոչևը լքած բնակիչների՝ ազգայնականներն նրանց սովորեցրել են, թե ինչպես ճիշտ վարվել քիմիական հարձակման դեպքում»,- հավելել է գերատեսչության ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am-ը։