Պուտինը խոսել է ռուսական շուկայում ապրանքների դեֆիցիտը կանխելու միջոցառումների մասին

Ռուսաստանում ապրանքների առանձին տեսակների պահանջարկը բարձրանում է, բայց կասկած չկա, որ այդ հարցերը կլուծվեն։ Այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Պարզ է, որ նման պահերին ապրանքային առանձին խմբերի պահանջարկը մեծանում է։ Բայց մենք կասկած չունենք, որ հանգիստ ռեժիմով աշխատելու ընթացքում լուծելու ենք այդ բոլոր խնդիրները։ Մարդիկ աստիճանաբար կկողմնորոշվեն, կհասկանան, որ չկա այնպիսի իրադարձություն, որի հետևանքները մենք չկարողանանք վերացնել», - ասել է նա։

Խնդիրները կլուծվեն նաև այն գործընկերների հետ համատեղ, որոնք չեն միացել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին։

Պուտինը նաև հանձնարարել է տարածաշրջանային բյուջեների կայունության ապահովման լրացուցիչ մեխանիզմներ մշակել:

Անդրադառնալով պարենային անվտանգությանը՝ ՌԴ նախագահն ասել է, որ այս տարի բերքի կանխատեսումը լավն է, պահպանվում է նաև արտահանման լավ ներուժը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: