2022-03-11 11:42
Լրատվական գործակալություններ
Արցախի ՆԳՆ․ Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ
Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:
«Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Տուժածներ չկան: Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում»,– նշված է հաղորդագրության մեջ: Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: