2022-03-11 15:37
Լրատվական գործակալություններ
Քաղաքապետ․ Ստեփանակերտը հոսանքազրկված չէ
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հերքեց քաղաքի` ամբողջությամբ հոսանքազրկված լինելու մասին լուրը։
Այդ մասին Սարգսյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նշենք, որ Telegram ալիքներում տեղեկություն է տարածվել, թե Արցախի մայրաքաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել է։
«Ոչ, Ստեփանակերտում հոսանք կա, ուղղակի տեղ–տեղ անջատում են, բայց անմիջապես կարգավորվում է հարցը։ Գազատարի վթարման պատճառով հաճախ հոսանքի ճնշումը մեծ է լինում, խնդիր է առաջանում, սակայն անմիջապես վերանորոգում են։ Այն ընտանիքներն էլ, որոնք գազամատակարարման դադարեցման պատճառով դժվարություններ են ունենում, քաղաքապետարանը քայլեր ձեռնարկում է հարցը լուծելու առումով, սակայն էլեկտրացանցն իր աշխատանքները հավուր պատշաճի է կատարում»,– նշեց Սարգսյանը։