2022-03-11 18:29
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյանի ցավակցական խոսքը՝ Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք է հղել գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ։
«Ջերմորեն հիշում եմ մեր հանդիպումները, զրույցները պետության կյանքի տարբեր փուլերի վերաբերյալ, նրա խորը մտահոգությունները խնդիրների շուրջ և վառ ոգևորությունը ամեն մի հաջողության համար։
Ափսոսում եմ մեծ կորստի համար», - նշել է Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը։