ՀԱՊԿ երկրները մտահոգված են քիմիական ահաբեկչության սպառնալիքով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունները խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ: Տեղեկությունը նշված է ռազմաքաղաքական միավորման մասնակից երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում։
Փաստաթղթում նշվում է, որ ՀԱՊԿ-ի երկրները, լինելով քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման արգելման և ոչնչացման մասին կոնվենցիայի պատասխանատու անդամ պետություններ, խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ ու հաստատակամորեն հայտնում են իրենց հավատարմությունը քիմիական զենքից ազատ աշխարհին:
Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ի հատուկ խորհրդականի և քննչական խմբի ղեկավարի՝ «Իսլամական պետության» (Ռուսաստանում ու մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում) կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու աջակցության յոթերորդ զեկույցը պարզել է, որ Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական կազմակերպությունները թունավոր քիմիական նյութեր են կիրառում և ունեն մարտական թունավոր նյութերի սինթեզի սեփական արտադրական բազա:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ քիմիական ահաբեկչությունն արդեն դարձել է իրականություն, որը բոլոր վճռական, հետևողական ու անհետաձգելի գործողություններ է պահանջում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։