Բաքվում հայտարարել են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին
Բաքվում հայտարարել են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին Անթալյայում դիվանագիտական ֆորումի շրջանակում:
«Կա այդպիսի միտք, մենք կողմ ենք դրան: Եթե Հայաստանը պատրաստ է դրան, ապա Ադրբեջանը միշտ պատրաստ է այդպիսի բանակցություններ վարել ցանկացած ձևաչափով, ցանկացած շրջանակում»,-նշել է Ադրբեջանի նախագահի օգնական, երկրի ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևոը՝ մեկնաբանելով Անթալյայում Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը մեղադրել է հայկական կողմին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
«Ռուսական խաղաղապահների հսկողության տակ գնտվող տարածքներում հայեր են բնակվում և նրանց ինտեգրումը մեր առջև ծառացած հիմնական հարցերից մեկն է... Մենք համարում ենք, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են»,-նշել է Խալաֆովը՝ հավելելով, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից, տեղեկացնում է News.am-ը: