111 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 421 953

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 111-ով և դարձել 421 953: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 533 մարդ (-174), կատարվել է 2 933 020 (+2 939) թեստավորում, առողջացել են վարակվածներից 408 215 (+282): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 8 570, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։