«Փաստ». ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

«Փաստ» թերթը գրում է. «Առիթ ունեցել ենք նշել, որ թեպետ Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կոնկրետ ժամկետների մասին հստակություն չկա, սակայն քաղաքական ուժերն արդեն իսկ ակտիվորեն դիրքավորվում են: Նախորդ համարներից մեկում նշել էինք, որ ընտրություններին մասնակցելու է նաև նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Մեր տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, սակայն այժմ, ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն կլինի ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը»։

Aysor.am