2022-03-14 12:26
Լրատվական գործակալություններ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստան կգա
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան է այցելելու։ Կլաարն իր այցի մասին հայտնել է Twitter–ում։
«Երկու օրով վերադառնում եմ Երևան` հանդիպումների։ Քանի որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, ԵՄ-ն ավելի քան երբևէ` հավատարիմ է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարին»,–գրել է Կլաարը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ Կլաարը Հայաստանում էր այս տարվա փետրվարին. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության վերջնական կարգավորման և իրավիճակի կայունացման գործում, նպաստել տարբեր ձևաչափերով բանակցությունների ակտիվացմանը: