2022-03-14 15:54
Լրատվական գործակալություններ
Դատարանն ազատ արձակեց Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավոյին»
Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը։
Նա տեղեկացրեց, որ դատարանը Գալստյանին ազատ արձակեց 50 մլն գրավի դիմաց` բավարարելով պաշտպանների բողոքը։
«Մենք արդեն ստացել ենք դատարանի որոշումը, և գումարը վճարելուց հետո Գալստյանն ազատ կարձակվի», - ասաց Անդրիկյանը։