Մոսկվայում կհանվի հանրային վայրերում դիմակների պարտադիր կրումը

Մոսկվայում մարտի 15-ից կհանվի հանրային վայրերում դիմակների պարտադիր կրումը։

«Համաճարակային իրավիճակի կայուն բարելավումը թույլ է տալիս երկար սպասված որոշում կայացնել։ Քաղաքապետի որոշմամբ ձեռնարկություններում և կազմակերպություններում չեղյալ են հայտարարվում հակաքովիդային պարտադիր միջոցառումները՝ աշխատողների կանոնավոր ջերմաչափում, աշխատավայրերում միջնորմների տեղադրում և այլն։ Ներկա պայմաններում այս որոշումը կաջակցի նաև այն բիզնեսներին, որոնք հայտնվել են պատժամիջոցների ճնշման տակ»,- իր բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, տեղեկացնում է News.am։