Պեսկով. ՌԴ ՊՆ-ն չի բացառում Ուկրաինայի խոշոր բնակավայրերի նկատմամբ լիարժեք վերահսկողության սահմանումը
ՌԴ ՊՆ-ն չի բացառում Ուկրաինայի խոշոր բնակավայրերի նկատմամբ լիարժեք վերահսկողության սահմանումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ՊՆ-ն, ապահովելով խաղաղ բնակչության առավելագույն անվտանգությունը, չի բացառում խոշոր բնակավայրերը լիարժեք վերահսկողության տակ առնելու հնարավորությունը։ Նա նշել է, որ դրանք այսօր գործնականում շրջափակման մեջ են։
Նա նաև նշել է, որ Մոսկվան սադրիչ է համարում ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքորոշումը, որոնք իրենց հայտարարություններով Ռուսաստանին հրահրում են գրոհել Ուկրաինայի խոշոր քաղաքները, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկեն խաղաղ բնակիչների մահվան համար։ «Մոսկվան ուշադրություն է դարձրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունները, որոնցում նրանք նշում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիասթափված է, որ իր զորքերն առաջ չեն առաջ շարժվում, և, իբր, Պուտինն ավելացնում է իր հարձակման թիրախները և փորձում է վնասել երկրի յուրաքանչյուր հատված․․․Վերոնշյալ պաշտոնյաները, ըստ ամենայնի, դրդրում են Ռուսաստանին գրոհել Ուկրաինայի խոշոր քաղաքները, որպեսզի մեր երկիրը պատասխանատվություն կրի խաղաղ բնակիչների մահվան համար: Մենք կարծում ենք, որ նման դիրքորոշումը սադրիչ է»,- ասել է Պեսկովը, տեղեկացնում է News.am-ը։