Փոխնախարար․ ՀՀ-ում պարենային վտանգ չկա
Հայաստանում այս պահին պարենային դեֆիցիտ կամ դրա սպառնալիք չկա, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
«Բնականաբար ոչ»,– ասել է նա՝ ի պատասխան հարցի, թե արդյոք Հայաստանում պարենային դեֆիցիտ կա։
Փոխնախարարը նշել է, որ ողջ աշխարհում հացահատիկի արտադրությունը շուրջ 720-760 մլն տոննա է, որի մոտ 14-15 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին և Ուկրաինային։
«Ցորենի մասին է խոսքը։ ՌԴ-ում արտադրվում է 76-80 մլն տոննա, իսկ Ուկրաինայում՝ 30 մլն տոննա։ ՌԴ-ն, արտադրելով շուրջ 80 մլն տոննա, շուրջ 25-30 մլն տոննա արտահանում է։ Հայաստանում արտադրվում է շուրջ 100 000 տոննա, նախորդ տարի՝ 97 000 կազմել է տոննա։ Մեր պահանջարկը 360 000-380 000 տոննա է։ Նախորդ տարի ներկրման ծավալը կազմել է 275 000 տոննա»,– ասել է նա՝ նշելով, որ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ցորենը ներմուծում է ՌԴ–ից։
Ի պատասխան հարցի, թե արդյոք Հայաստանն այժմ կարողանում է ՌԴ-ից հացահատիկ ներկրել, հաշվի առնելով այն, որ ՌԴ–ն մարտի 15-ից մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումը, Արման Խոջոյանն ասել է, որ ՌԴ գործընկերները իրենց հետ քննարկումների ժամանակ վստահեցրել են, որ այդ որոշման միակ նպատակն այն է, որ կանխվի ՌԴ–ից հացահատիկի վերաարտահանումը երրորդ երկիր։
«Բնականաբար այն չափաքանակը, այն պահանջարկը, որ Հայաստանն ունի, իհարկե, անկասկած այդ պահանջարկը պետք է լրացվի։ Մենք ՌԴ-ի հետ կունենանք համաձայնագիր մեր պահանջարկի մասով՝ այդ մասով ներկրումն իրականացնելու համար։ ՌԴ–ն զուտ ցանկանում է, որ սպեկուլյատիվ բնույթի գործողություններ չարվեն»,– ասել նա։
Փոխնախարարը մանրամասնել է, որ խոսքն այն մասին է, որ ՌԴ–ից հացահատիկ գնած երկիրը այն իր հերթին չարտահանի այլ երկիր։ Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ տարբեր երկրների կողմից ՌԴ–ից ներկրված հացահատիկի վերաարտահանման դեպքեր արդեն եղել են, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.