Դպրոցներում մեկնարկում է գարնանային արձակուրդը. առաջին դասարանցիները 2 շաբաթ կհանգստանան

Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա: