ՀՀ–ում գործող ռուսական ընկերությունները բնականոն աշխատում են
Հայաստանում գործող ռուսաստանյան խոշոր ընկերությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով` դրանց մեծ մասը էներգետիկ ոլորտում ներգրավված ընկերություններ են` «Հարավկովկասյան երկաթուղին» և այլն, որոնց վրա պատժամիջոցները չեն անդրադարձել։
Այդուհանդերձ, ըստ ԿԲ կանխատեսման, ՌԴ–ի նկատմամբ կիրառված տնտեսական սահմանափակումների հետևանքով այդ երկրում տնտեսության շուրջ 6 տոկոսանոց անկում է կանխատեսվում, որն իր ազդեցություն է ունենալու ոչ միայն ՀՀ–ում գործող ռուսական ընկերությունների, այլև հայաստանյան տնտեսության վրա ընդհանրապես։
«Չի կարելի բացառել, որ ՌԴ–ից եկող ազդակները մեզ վրա ազդեցություն չեն ունենա։ Բայց միևնույն ժամանակ պետք է հանգիստ, հանդարտ աշխատել, որպեսզի այդ ազդեցությունների չափը մաքսիմալ նվազեցնել մեր տնտեսության վրա»,– ասաց Գալստյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։