Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի իր նախագիծը կառաջարկի

Ռուսաստանը մոտ ժամանակներս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ուկրաինայի վերաբերյալ հումանիտար բանաձևի նախագիծ կառաջարկի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Մենք մեր սեփական նախագիծը կառաջարկենք, որը մարդասիրական է։ Մենք այն շուտով կներկայացնենք մաքրագիր տարբերակով և կտեսնենք՝ Անվտանգության խորհուրդը կարո՞ղ է իրականացնել իր առաքելությունը, թե՞ չի կարող»,-ասել է Նեբենզյան։

Ավելի վաղ Մեքսիկան և Ֆրանսիան հրաժարվել էին ԱԽ-ում իրենց հումանիտար բանաձևն ընդունելու գաղափարից և նախագիծը տեղափոխել Գլխավոր ասամբլեա, տեղեկացնում է Sputnik Արմենիա: