2022-03-16 11:30
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը գնահատում է Անկարայի հավասարակշռված դիրքորոշումը
Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային՝ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման որոնումներում օգնելու պատրաստակամության համար, գնահատում է Անկարայի հավասարակշռված դիրքորոշումը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը։
«Ինչպես հայտնի է, մարտի 10-ին թուրքական Անթալիայում տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովի բանակցությունները ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ և օժանդակությամբ։ Հանդիպման պայմանավորվածությունը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև ձեռք էր բերվել ավելի վաղ»,- ասել է Պիլիպսոնը, տեղեկացնում է News.am-ը։