Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ «ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՁԵՌՔՈՒՄ Է

Մենք շատ բուռն զարգացող իրադարձությունների վկան ենք, որոնց մակերեսային վերլուծության դեպքում հարցը, թե ինչպես պետք է իրեն պահի Հայաստանը, տեղափոխվում է միջպետական հարաբերությունների հարթություն, այսինքն՝ ո՞ր երկրին պաշտպանել, ինչը հանգեցնում է հասարակության հերթական պառակտմանը։ Այս մասին ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը News.am-ի հարցազրույցում։

«Մինչդեռ, բոլոր հարցերը, որոնք վերաբերում են հակամարտություններին, ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական, դրանք այն դիրքորոշում/սկզբունքների տեսանկյունից դիտելիս, որոնցով ղեկավարվում է աշխարհը «desisions making» (որոշման ընդունման) մակարդակում, օգնում են պարզել հակասական թվացող որոշումների ընդունման պատճառները։

Այս օրերին հայկական հասարակությունում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե ինչու էր լռում Եվրոպան (Արևմուտքն ընդհանրապես), երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ամբողջ աշխարհի աչքի առաջ կատարում էր ցեղասպանական ագրեսիա օրենքով և լեգիտիմ կերպով կայացած Արցախի Հանրապետության դեմ, երբ նա կոպտորեն խախտում է Հայաստանի սահմանները, և ինչու հիմա Արևմուտքը մեկը մյուսի հետևից պատժամիջոցներ է մտցնում Ռուսաստանի դեմ, որն, ի պատասխան ընդհանուր անվտանգության հայեցակարգից հրաժարման և իր սահմաններին ՆԱՏՕ-ի մոտեցման, ինչպես նաև Ուկրաինայի ռոսալեզու բնակչության ավելի քան ութամյա դաժանագույն խտրականության, հատուկ գործողություն է իրականացնում։

News.am