2022-03-16 17:55
Լրատվական գործակալություններ
Բադասյան. Ճանապարհի խնդիրը չի ազդում Իրանի հետ հարաբերությունների վրա
Ճանապարհի խնդիրը չի ազդում Իրանի հետ մեր հարաբերությունների վրա: Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա պարզաբանեց, որ Հայաստան եկող ապրանքների ծավալը շարունակում է գալ։
Բադասյանը հավելեց, որ Իրանից Հայաստան ավտոմեքենաների հոսքի մեծ մասն անցնում է Տաթևով անցնող նոր ճանապարհով։ «Եղանակային պայմաններից ելնելով մեկ-երկու օր կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։ Նույն խնդիրները կարող են առաջանալ նաև այլ ճանապարհների վրա։ Աշխատանքներ են տարվում ճանապարհների կառուցման ուղղությամբ, ինչը թույլ կտա կխուսափել լրացուցիչ խնդիրներից»,- շեշտեց պաշտոնյան, տեղեկացնում է News.am-ը։