2022-03-17 11:32
Լրատվական գործակալություններ
47 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 202
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 47-ով և դարձել 422 202: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 924 մարդ (-95), կատարվել է 2 944 317 թեստավորում (+2 480), առողջացել են վարակվածներից 409 047-ը (+140): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 8 589, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1643։