2022-03-17 11:35
Լրատվական գործակալություններ
Արցախի նախագահի մամուլի քարտուղար․ Արցախում գազամատակարարումը դեռ չի վերականգնվել
Արցախում գազամատակարարումը դեռ չի վերականգնվել: Այս մասին մարտի 17-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
Այլ մանրամասներ նա չկարողացավ հայտնել։
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնել էր, որ Ադրբեջանը սկսել է Հայաստանից Արցախ գազատարի նորոգումը, և ակնկալվում է, որ մարտի 8-ին դադարեցված գազամատակարարումը կվերականգնվի ամենակարճ ժամկետներում։