The Australian․ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ Ի ՎԵՐՋՈ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ
Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցները, որոնք սահմանվել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից, ի վերջո պատժամիջոցներ են դարձել ամբողջ աշխարհի համար, դրանք թույլ են դարձնում այն պետությունները, որոնք դրանք սահամանում են, բայց քիչ են վնասում նրանց, ում դեմ ուղղված են: Այս կարծիքն Է շարադրված մարտի 17-ին The Australian թերթում հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության կարծիքով՝ հակառուսական սահմանափակումներն «Էլ ավելի մերձեցման են տանում Ռուսաստանին Չինաստանի հետ»: «Հնդկաստանը և Չինաստանը՝ երկու ամենախտաբնակ երկրները, չեն միացել պատժամիջոցային ճնշմանը, ինչը Ռուսաստանին երաշխավորում Է մուտք նրանց շուկաներ և այսպես թե այնպես մնացած աշխարհ: Եթե նրանք, ովքեր պատժամիջոցների խստացում են պահանջում, անձամբ կրեին իրենց կողմից առաջացրած ծախսերը, (այդ միջոցները) երբեք չԷին սահմանվի: Բայց ծախսերն ընկնում են եկամտի ցածր մակարդակով բնակչության խմբերի վրա»,- ասված Է հոդվածում:
Այնտեղ նշված Է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն արդեն գլոբալ ցնցումների պատճառ են դարձել համաշխարհաին տնտեսությունում և «Էական վնաս են հասցրել ԱՄՆ-ին և Եվրոպային», թեև վատթարագույնը տակավին առջևում Է: Թերթը նաև հիշեցնում Է, որ միակողմանի սահմանափակիչ միջոցները մարդկության պատմության մեջ երբեք գործուն չեն եղել ո՛չ քաղաքականության, ո՛չ Էլ տնտեսության բնագավառում:
«Դրանք գրեթե միշտ ունեն կանխատեսելի հետևանքներ և հաճախ դուրս են գալիս վերահսկողությունից: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են խելագարությամբ բռնված երկրներն ավելի ու ավելի խիստ պատժամիջոցներ սահմանում՝ չմտածելով դրանց ներգործության կամ արդարության մասին»,- նշված Է հոդվածում:
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Մոսկվային ուղերձ հղելու համար «սև ցուցակների մեջ են մտցնում ռուսաստանցի երաժիշտների և պարողների, համալսարանական գրականության ուսումնական ծրագերից հանում են ռուս հեղինակների ստեղծագործությունները, և նույնիսկ ռուսական կատուներին արգելել են մասնակցել միջազգային մրցույթներին»: «Իսկ հետո ի՞նչ»,- հարց Է տալիս հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: