2022-03-17 13:47
Լրատվական գործակալություններ
Եվս մեկ զինվորի դի են հայտնաբերել, այս անգամ` զորամասի տարածքում
ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19–ամյա զինծառայողի դի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: