ՌԴ-ն ողջունում է խաղաղության պայմանագրի կնքմանը ձեռնամուխ լինելու Երևանի և Բաքվի քայլերը

Մոսկվան ողջունում է խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Երևանի և Բաքվի պատրաստակամությունը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին։ Այս մասին այսօր ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը հաշտության պայմանագրի կնքմանը ձեռնամուխ լինելու։ Մենք հաստատում ենք մեր տրամադրվածությունը բանակցային գործընթացին ամեն կերպ աջակցելու հարցում», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։