Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ «5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ»
Կամ հայ-ռուսական դաշինքի կողմնակից ես ,կամ ՝«թուրքական վիլայեթի»։Երրորդ ճանապարհ չկա և վերջ։
Ռուսաստան-Արևմուտք հակամարտության սրացման պայմաններում՝ Հայաստանում ակտիվացել է ՆԱՏՕ-ի ու թուրքերի շահերը սպասարկող «5-րդ շարասյունը»։
Սրանք՝ իրար հերթ չտալով սկսել են հարձակումները հայ-ռուսական դաշնակցության վրա ։
Ավելին. մի կողմ դնելով Հայաստանի ու Արցախի անվտանգային կենսական շահը՝նրանք հակառուսական հայտարարությունների նոր կազմակերպված շղթա են նախաձեռնել։
Այս «թուրքերին կարոտած թերմացքները» երազում են Ռուսաստանի պարտությունը ,որի արդյունքում Հայաստանը վերջնականապես կվերածվի թուրք-ադրբեջանական վիլայեթի։
Ինչու՞ եք հայ-ռուսական դաշինքի հնարավոր ամրապնդումից ու խորացումից «հղի» մնացել։
Թե՞ «հղի» եք մնացել ,որ Արցախը վերջնականապես զավթված չէ թուրքերի կողմից։
Եվ 1920-ին,և 2020-ին Ռուսաստանը թույլ չտվեց մեր հայրենիքի վերջնական ու ամբողջական «թուրքացումը»՝ խափանելով ձեր աշխարհաքաղաքական «պապաների» ծրագրերը։
Արևմուտքը և 100տարի առաջ,և հիմա չկարողացավ ու չցանկացավ կանգնեցնել թուրքական ինտերվենցիան :
Հերիք է «գառան մորթի հագած գայլի» նման ձեր ստոր «թրքանատօական խաղերը» խաղաք Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։
Սրանք անխնա քննադատում են «նախկիններիս» ու Ռուսաստանին,բայց որևէ թթու խոսք չեն ասել կապիտուլյանտի ու թուրք-ադրբեջանական ղեկավարների հասցեին։
Հայ-ռուսական դաշինքն այլըտրանք չունի ,իսկ ով դրան դեմ է՝ դառնում է «թուրքական վիլայեթի» աջակից։
Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ